Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փաշինյանը կշտամբել է թիմակիցներին

Փաշինյանը կշտամբել է թիմակիցներին
05.09.2019 | 12:24

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին: Նա իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և դանդաղում է: Ավելին, Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարևոր իրադարձությունները «ականջի հետև» գցելու համար: Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է»:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ